Պաշտոնապես հաստատվել է՝ կովերը Սևանա լճի ջրից չեն անկել

Պաշտոնապես հաստատվել է՝ կովերը Սևանա լճի ջրից չեն անկել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար իրականացրած լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության փոխանցմամբ, փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել:

Ավելի վաղ Սևանա լճին հարակից բնակավայրերում կովեր են անկել, կար վարկած, որ կենդանիները թունավորվել են լճի ջրից:

Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---