ՀՀ-ն և Իրաքը կարևորում են երկկողմ ներդրումները![]() 12 հուլիսի 2019 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրաքը կարևորում են երկկողմ ներդրումները: Այդ մասին ասվել է Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպմանը Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանդես եկող հայկական ընկերությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունները տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործակցության մասին հուշագիր կստորագրեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |