2019-ի 6 ամսում 29 զինծառայող է մահացել

2019-ի 6 ամսում  29 զինծառայող է մահացել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 29-ը զինծառայողի մահվան դեպքից 11-ը եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։

«ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա: 2018-ի նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված», - գրել է Աբրահամյանը:

Այսինքն, ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---