ԱՄՆ կոնգրեսականն առաջարկում է $4 մլն հատկացնել ԼՂ-ում խաղաղության պահպանմանը![]() 13 հուլիսի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ջանքերը, հայտմել է «Ամերիկայի ձայնը»: «Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին, և ես առաջարկել եմ $4 մլն հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաև պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որևէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ», -նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ իրեն չափազանց մտահոգում են սահմանին տեղի ունեցող միջադեպերը: Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը: Այն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների կողմից մշակված այս նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծից հանել դիպուկահարներին և հրետանին, տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել հրադադարի խախտման մեղավորներին, և զգալի ավելացնել ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիտորդների քանակը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |