Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրինագծի միջազգային փորձաքննության արդյունքները կան![]() 13 հուլիսի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստում, անդադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը: Նա տեղեկացրել, որ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, դրանք ամփոփման փուլում են: Առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի և կներկայացվի հանրային քննարկման: Բադասյանը ներկայացրել է նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Նա նշել է, որ փաստաթուղթը դեռ շրջանառվում է պետական մարմիններում, ինչպես նաև շարունակվում են քննարկումները քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով ռազմավարությունը՝ արդարադատության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարությամբ առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը ծավալել 3 ուղղությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |