Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարն անպարկեշտ է արտահայտվել Պուտինի հասցեին13 հուլիսի 2019 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինական 24 հեռուստաալիքի հաղորդավար Արտյոմ Օվդիենկոն իր ֆեյսբուքյան էջում անպարկեշտ արտահայտություններով է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեսանյութը ձայնագրվել է ստուդիայում ռուսերեն լեզվով: Օվդիենկոն իր խոսքը սկսում է Պուտինին հայհոյելով և հույս է հայտնում, որ ՌԴ նախագահի վախճանը մոտալուտ է և մի քանի անգամ կրկնում է. «Ին՞չ ես քիթդ խոթում», այդ թվում «քո ******** եղբայրական սիրով»: «Ինչո՞ւ չես հանդարտվում ու հանգիստ տեղդ նստում: Հա խառնվում ես ու խառնվում մեր գործերին: Մեր`Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի: Քո երկրի խնդիրներով զբաղվիր»,-ասել է հաղորդավարը, գրում է «Սնոբը»: Ավարտին Օվդիենոկոն ազդարարել է ուկրաինական 24 հեռուստաալիքի և վրացական «Ռուսթավի-2»-ի միջև կայանալիք հեռուստակամուրջը և խորհուրդ տվել ռուսաստանցիներին դիտել այն: «Մենք շատ բան ունենք խոսելու մեր եղբայր վրացների հետ»,-ասել է նա: Տեսանյութի մեկնաբանության մեջ հաղորդավարը գրել է, որ դա կայանալիք հեռուստակամրջի ոչ պաշտոնական անոնսն է: Օվդիենկոն կրկնօրինակել է վրացական «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիային, որը հուլիսի 7-ին ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռուստաալիքը ներողություն է խնդրել նրա փոխարեն, հեռացրել է եթերից 2 ամսով, սակայն չի հեռացրել աշխատանքից: ՌԴ Պետդուման ի պատասխան առաջարկել է կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, սակայն, Պուտինը հայտարարել է, որ չէր անի նման բան`հարգելով վրաց ժողովրդին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |