ՊՆ-ում հայեցողական պաշտոն զբաղեցնողները ևս բնակվարձի փոխհատուցում կստանան15 հուլիսի 2019 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում կներառվեն: Նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով, այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևանում կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը կհաշվարկվի վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով: Բացառությունն այն է, որ Երևանի համար սահմանված չափերից, բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված վարձակալության մասին պայմանագրի շրջանակում եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրող՝ ՀՀ տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին տեղեկանքով: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը կապահովի զինծառայողների սոցիալական երաշխիքների, և մասնավորապես՝ բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |