Հովիկ Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը ընտրվել է Հայաստանի խորհրդարանի նախագահ: Քվեարկության արդյունքում, որին մասնակցել են 115 պատգամավորներ, Հովիկ Աբրահամյանի թեկնածության օգտին են քվեարկել 110 խորհրդարանականներ, 5 պատգամավորներ քվեարկել են ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանի օգտին:



Սեպտեմբերի 26-ին, երբ Տիգրան Թորոսյանը հաստատեց իր հրաժարականը, խորհրդարանի խոսնակի հրաժարականը պաշտոնապես ընդունվեց: Առաջին դիմումը Տիգրան Թորոսյանը տվել էր սեպտեմբերի 19-ին` հաստատելով իր որոշումը իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին իր որոշումը:
 Ուշագրավ
---