Դեսպան. ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում ՀՀ-ում իրադարձություններին15 հուլիսի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկիրը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է զարգացնել երկու երկրի միջև գործակցությունը տարբեր ուղղություններով: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործում, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցում և այլ հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը |