Թուրքիայի ՍԴ-ն Կարսում հայ-թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատության խախտում է որակել![]() 15 հուլիսի 2019 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է Կարսում կառուցված հայ-թուրքական բարեկամության հուշարձանի վերաբերյալ վճիռը, որում հուշարձանի ապամոնտաժումը որակել է խոսքի և արվեստի ազատությունների խախտում, հայտնել է թուրքական Siyasihaber կայքը: Երկրի ՍԴ-ն պարտավորեցրել է նաև պետությանը հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեթ Աքսոյին փոխհատուցում վճարել: Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձանը, որն այժմ ստացել է Մարդկության հուշարձան անունը, կառուցվել է 2009 թվականին` Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների պատվին: 2011 թվականին Սարիղամիշի ճակատամարտի հերթական տարելիցի առթիվ Կարս կատարած այցելության ընթացքում այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել էր «հրեշավոր»՝ պահանջելով քանդել այն: Թուրք քանդակագործը 2014 թվականին դիմել էր Կարսի քաղաքապետարանին՝ հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Երկրի վարչական դատարանը որոշել էր ժամանակավորապես հետաձգել ապամոնտաժումը, սակայն Կարսի քաղաքապետարանը բողոքարկել է այդ որոշումը, և դատարանը, բավարարելով բողոքը, թույլ է տվել ապամոնտաժել հուշարձանը։ Ապամոնտաժման գործընթացը սկսվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին։ Հուշարձանի քանդման դեմ Կարսում բողոքի ակցիաներ են անցկացվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |