30 տարում Երևանում ամռանը ջերմաստիճանը կավելանա 7.6-ով, իսկ ձմռանը՝ 5.2-ով

30 տարում Երևանում ամռանը ջերմաստիճանը կավելանա 7.6-ով, իսկ ձմռանը՝  5.2-ով

PanARMENIAN.Net - 30 տարում Երևանում ամռանը ջերմաստիճանը կավելանա 7.6-ով, իսկ ձմռանը՝ 5.2-ով, այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ վկայակոչելով Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Նախարարը հայտնել է, որ աշխարհի մոտ 500 քաղաքում հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները 2000-2050 թվականների համար:

«Երևանի համար կանխատեսումն այնքան էլ լավը չէ, ամռանը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, համադրելի կլինի Տաշքենդի այժմյան կլիմայի հետ», - գրել է Գրիհորյանը՝ հավելելով, որ խնդրին դիմագրավելու համար անհրաժեշտ է լայնամասշտաբ անտառպատում և ջրամբարաշինություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---