Ռևազյան. ՀՀ-ում, հնարավոր է, օդանավերի մասերի արտադրություն հիմնվի15 հուլիսի 2019 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ներդրողների հետ քննարկվում է Հայաստանում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա հավելել է, որ եթե ստացվի, ապա խոսք կգնա 1000-ից ավելի աշխատատեղի մասին, հայտնում է Aysor.am-ը: Ռևազյանը նշել է նաև, որ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է: «Եթե գաք մեր շենքը տեսնեք, կտխրեք, իրոք, շատ վատ վիճակում է», - ասել է նա: Նա նկատել է, որ ներդրողների հետ տարվում են աշխատանքներ, որպեսզի նրանք, հաշվի առնելով տարածաշրջանի համար ՀՀ կարևոր դերը, ներդրում կատարեն ոլորտում ուսումը խթանելու համար: «Համոզված չեմ, որ մեր ներդրողները հենց մեր ուսումնարանում ներդրումներ կանեն, կարող է ուզեն որպես մասնավոր սկսել: Դա բանակցություններից հետո պարզ կլինի, բայց մենք բանակցում ենք: Հետաքրքրություն կա օդաչուական դպրոց, նաև ինժեներների համար դպրոց բացելու տեսանկյունից», - ասել է Ռևազյանը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նաև ասել է, որՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է:Նա ընդգծել է, որRyanairև WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխություններն արվեն և «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |