Լողափերի վարձակալները ճանապարհ են փակել. Պնդում են՝ Սևանի աղտոտվածության մասին լուրերը կեղծ են15 հուլիսի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը հուլիսի 15-ի առավոտյան փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը, հայտնել է Սևանի համայնքապետարանը: Նրանք պնդել են, որ լճի աղտոտվածության մասին խոսակցությունները կեղծ են, իսկ «իրականությանը չհամապատասխանող այդ լուրերի պատճառով» հանգստացողները խուսափում են լիճ հանգստի մեկնելուց։ Դրանից իրենք հսկայական վնասներ են կրում: Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջել են, որ իրենց ընդունեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Այս պահին նրանց հետ հանդիպում է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել էր զերծ մնալ լճում լողալուց: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |