Ադրբեջանը դրական է գնահատում Իրանի ջանքերն, ուղղված տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային որոշ խնդիրների լուծում հնարավոր կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Իրանը, որը ցանկանում է զարգացնել կապերը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ցանկանում է որ տարածաշրջանի հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք դրական ենք գնահատում Իրանի ջանքերն այս ուղղությամբ: Կա հակամարտության կարգավորման համապատասխան բազա եւ բանակցություններն ընթանում են այդ հիմքի վրա»,-նշել է Ազիմովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---