Մշակող արդյունաբերության 10-ից ավելի ճյուղ երկնիշ աճ ունի![]() 15 հուլիսի 2019 - 13:43 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում մշակող արդյունաբերությունն աճել է 8.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում 10.2%-ով աճել է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, 50%-ով՝ մանածագործական արտադրատեսակների արտադրությունը, 33.2%-ով՝ հագուստի արտադրությունը: 36%-ի աճ է գրանցվել պոլիգրաֆիական գործունեության և գրառված կրիչների բազմացման ոլորտում, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունն աճել է 32.8%-ով, ռետինե և պլաստմասե արտադրատեսակներինը՝ 13.3%-ով, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակներինը՝ 24%-ով, պատրաստի մետաղե արտադրատեսակներինը, 33.6%-ով: Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունն աճել է 79%-ով, էլեկտրական սարքավորանքինը՝ 44.8%-ով, մեքենաների և սարքավորանքի արտադրությունը՝ 38.7%-ով, և կահույքի արտադրությունը 32%-ով: Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին 7-8%-անոց աճ է գրանցել սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |