Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ նա ռադիոակտիվ նյութ էր տեղափոխում![]() 15 հուլիսի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ նա Երևանից Ռուսաստան ուղևորվող երթուղային միկրոավտոբուսում ռադիոակտիվ թորիում էր փոխադրում: Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 4 բեռնարկղ են գտել՝ 71 կգ ընդհանուր քաշով, որտեղ գտնվում էր մարդու կյանքի համար վտանգ ներկայացնող ռադիոակտիվ իզոտոպ՝ թորիում-232, որը դասվում է ռադիոակտիվ նյութերի շարքին, հայտնում է Interfax.ru-ն: Քննությունը շարունակվում է: Թորիում-232-ը (232Th) թորիումի իզոտոպներից ամենաերկարակյացն է: Այն ալֆա-ռադիոակտիվ է, իսկ կիսատրոհման պարբերությունն ավելի քան 14,05 մլրդ տարի է, ինչն ավելի է, քան մեր Տիեզերքի տարիքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |