Հայաստանի նախագահը Թբիլիսիում կհանդիպի իր վրաց գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի հետ29 սեպտեմբերի 2008 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի նախագահը Թբիլիսիում առանձնազրույց կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, ինչպես նաեւ կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Թբիլիսիի պետական համալսարանում նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, որից հետո Հայաստանի նախագահին կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում: Այնուհետեւ նախագահը կմասնակցի Հերոսների հրապարակում պսակադրման եւ Սայաթ-Նովայի արձանի հուշաքարի բացման արարողություններին: Վրաստանում ՀՀ դեսպանության անունից ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |