ՄԻՊ-ը Քոչարյանին է տեսակցել15 հուլիսի 2019 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանի նախաձեռնությամբ, Քոչարյանի «պահման պայմաններին ծանոթանալու նպատակով»: Պաշտպանը հայտնել է, որ Քոչարյանը պայմաններից չի դժգոհել, սակայն մտահագություններ է հայտնել իր դատաքննության հետ կապված: «Դժգոհություն չներկայացվեցին պահման պայմանների հետ կապված, այսինքն նույն վիճակն է։ Ինչ վերաբերում է դատական համակարգին կամ գործի դատաքննությանն առնչվող հարցերին, ես, բնականաբար, թեև մտահոգություններ ինձ ներկայացվեցին, բայց տեղեկացրել եմ՝ իրավունք չունեմ միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատականներ տալ», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՄԻՊ-ը։ Ավելի վաղ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր պաշտպանին՝ հայտարարելով, որ Քոչարյանի իրավունքները «կոպտորեն խախտվում են»։ Ըստ Ալումյանի, առաջին ատյանի դատարանի տևական ժամանակ է՝ «չի քննում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |