Դեսպանատան իրավաբանը կտեսակցի Վրաստանում կալանավորված ՀՀ քաղաքացուն

Դեսպանատան իրավաբանը կտեսակցի Վրաստանում կալանավորված ՀՀ քաղաքացուն

PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորված ՀՀ քաղաքացուն։

Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ-ին, որը, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու մեջ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Վրաստանում ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ նա Երևանից Ռուսաստան ուղևորվող երթուղային միկրոավտոբուսում ռադիոակտիվ թորիում էր փոխադրում: Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 4 բեռնարկղ են գտել՝ 71 կգ ընդհանուր քաշով, որտեղ գտնվում էր մարդու կյանքի համար վտանգներկայացնող ռադիոակտիվ իզոտոպ՝ թորիում-232, որը դասվում է ռադիոակտիվ նյութերի շարքին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---