Միրզոյան. ԱՄՆ-ն չպետք է ճնշի ՀՀ-ին՝ հակաիրանական պատժամիջոցներին միանալու համար, նման գին չենք կարող վճարել![]() 16 հուլիսի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա իրավիճակին. նա նշել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Միրզոյանը կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի 4 սահմանից երկուսը փակ են: «Հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի: Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգարվվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- նշել է Միրրզոյանը: Նա նաև հայտնել է, որ Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: «Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործնկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- ասել է Միրզոյանը Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկայն օգնության համար՝ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այլ նաև քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս առկա են շատ անելիքներ: «Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»,- ասել է Միրզոյանը: Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ ԱԺ նախագահը խնդիրը դիտարկել է մարդու իրավունքների դաշտում՝ կարևորրելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |