Երևանի նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան $6.4 մլն-ի խնայողություն է ապահովվել![]() 16 հուլիսի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան $6.4 մլն-ի խնայողություն է ապահովվել: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նախարարությունն անդրադարձել է նաև մամուլում այն տեղեկությանը, թե ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին, և որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը»։ «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2017 թվականի մարտի 17-ին Երևան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն, սակայն դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո որևէ շինարարական աշխատանք չէր իրականացվել, թե ինչու և ինչ պատճառներով չեն իրականացվել վերոնշյալ աշխատանքները՝ մեկնաբանությունը թողնում ենք հանրության դատին: 2018 թվականի հունիսին՝ իշխանափոխությունից հետո, «Ռենկո» ՍպԱ ընկերության ղեկավարությունը դիմել էր գործող կառավարությանը առաջարկությամբ՝ ֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջների ու պայմանների քննարկման համար, ինչը ընդունվել էր ներկայիս իշխանության կողմից և համաձայնագիրը վերաբանակցվել էր՝ հաշվի առնելու համար վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները», -ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ բանակցությունները ավարտվել են 2018 թվականի սեպտեմբերին, որից հետո 2018 թվականի նոյեմբերի 13-ին սահմանված կարգով այն վերակնքվել էր փոփոխված և վերաշարադրված տեսքով: Վերաբանակցվել էր նաև համաձայնագրով նախատեսված սակագինը, ինչի արդյունքում փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի կնքման պահի դրությամբ գործող գազի գների պարագայում սակագինը նվազեցվել էր 6.02 ԱՄՆ ցենտից մեկ կՎտժ-ի դիմաց՝ մինչեւ 5.7 ԱՄՆ ցենտ, որի արդյունքում տարեկան կտրվածքով $6.4 մլն-ի խնայողություն է ապահովվել: 2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության և վարկատուների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական զարգացման բանկի, Դի-Ի-Ջի Դոյչե Ինվեստիցիոնս ունդ Էնթվիկլունսգեզելշաֆտ կազմակերպության և ՆԱԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի հետ կնքվել է ուղղակի պայմանագիր: Ֆինանսավորման ամփոփումը տեղի է ունեցել 2019-ի հունիսի 14-ին: «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ծրագրի կատարման որևէ ուշացում կամ գործընթացի կասեցում չի եղել, բանակցությունները տևել են մոտավորապես 2 ամիս, ծրագիրը փոփոխության չի ենթարկվել, շինարարական աշխատանքները ինտենսիվ ձևով սկսվել են 2019 թվականի մարտից և որևէ ձևական բնույթ չեն կրում: Տեղեկացնում ենք, որ ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է մոտ $256 մլն, որից մոտ $93.4 մլն-ի չափով ներդրվել է իտալական «Ռենկո» ՍպԱ-ի և «Սիմեստ» ՍպԱ-ի և գերմանական Սիմենս Փրոջեքթ Վերչըրս ԳմբՀ ընկերությունների կողմից, իսկ մնացած գումարը ներգրավվելու է կառուցապատողի կողմից վերը նշված վարկային կազմակերպություններից», - ասված է հաղորդագրության մեջ: Շինարարությունում ներգրավված է լինելու մոտ 1000 աշխատող: Կառուցապատման ժամկետը Շրջանակային համաձայնագրի համաձայն կազմում է 25 ամիս: Օրերս Երևանում մեկնարկել է նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |