Նեյմարը հեռանում է ՊՍԺ-ից![]() 16 հուլիսի 2019 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը որոշել է հեռանալ «Պարի Սեն Ժերմենից»: Հուլիսի 15-ին տեղի է ունեցել բրազիլացու հանդիպումը փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ: Նեյմարին փորձել են համոզել մնալ ակումբում: Այնուամենայնիվ, Նեյմարը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից: Կարիերան շարունակելու առավել հավանական տարբերակը վերադարձն է «Բարսելոնա», գրում է Lenta.ru-ն Sky Sports-ի վրա հղումով: Ֆուտբոլիստը պետք է ժամաներ Փարիզ դեռևս հուլիսի 8-ին: Ըստ Diario Sport-ի, ֆուտբոլիստը դժգոհ է բանակցությունների ձգձգումից և որոշել է հրաժարվել մարզումներից: Նախորդ խաղաշրջանում Նեյմարը 17 հանդիպում է անցկացրել ՊՍԺ կազմում Ֆրանսիայի առաջնության շրջանակում: Հարձակվողը 15 գոլի հեղինակ է դարձել և 7 անգամ հաջող գործակցել թիմակիցների հետ: Նեյմարը հանդես է գալիս ՊՍԺ կազմում 2017-ի ամառվանից: Այն ժամանակ նրա տրանսֆերի համար փարիզյան ակումբը «Բարսելոնային» ռեկորդային գումար է վճարել՝ 222 մլն եվրո: ՊՍԺ կազմում Նեյմարը 2 անգամ Ֆրանսիայի չեմպիոն է դարձել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |