Նախիջևանին սահմանակից Խաչիկում բռնկված հրդեը մարվել է. Հրշեջներ են հերթապահում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Նախիջևանի սահմանակից Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում հակառակորդի կրակոցի հետևանքով հուլիսի լույս 16-ի գիշերը հրդեհ էր բռնկվել։ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նշել է, որ գյուղացիների հետ կարողացել են մարել կրակը հենց հակառակորդի դաշտերի սահմանին՝ թույլ չտալով, որ այն տարածվի, հայտնում է Factor.am-ը: «Հրդեհը բռնկվել էր հենց սահմանին, մենք երեկ կարողացանք շատ արագ այն մարել՝ թույլ չտալով, որ հակառակորդի դաշտերում բռնկված հրդեհը տարածվի հայկական կողմում ու վնասի սահմանամերձ դաշտերի ցորենն ու գարին։ Հրդեհն ամբողջությամբ մարված է և այս պահին չկա տարածման վտանգ: Ի դեպ երեկվանից սահմանին հերթապահում է հրշեջ մեքենա»,- ասել է մարզպետը: Ըստ նախնական վարկածի, ադրբեջանական կողմում հրդեհը բռնկվել է կրակային զորավարժությունների ժամանակ արձակված կրակոցից։ Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։ Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը տեսանյութ էր հրապարակել հրդեհից իր ֆեյսբուքյան էջում։ «Ժամը 1։30-ի դրությամբ դեպի մեր դաշտեր հրդեհի տարածվելը կասեցված է»,-ասվում է նրա գրառման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |