Ավինյանը՝ Նյու Յորքում. Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանի գոյությանը![]() 16 հուլիսի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է Սևանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «կլիմայի էկոնոմիկայում» ներդրումներին և էներգետիկ անվտանգությանը նվիրված համաժողովում: Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանի լանդշաֆտի վրա: «Կլիմայի փոփոխությունից առավել տուժած հատվածը Սևանա լիճն է: Օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով մենք կարող ենք կորցնել լիճը»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ուղղությամբ: «Առաջին հերթին, մենք փորձում ենք բարձրացնել ջրի մակարդակը լճում, մոտ 6 մետրով»,-ասել է նա: Ըստ Ավինյանի, դրա շնորհիվ, սառը ջրի շերտն ավելին կլինի և թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ: «Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում են նաև ֆլորան ու ֆաունան»,-ասել է նա: «Կարծում եմ, Հայաստանում բավականին երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև որ չզգացին այդ հարվածը հենց երկրի սրտում: Այժմ մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ խնդիր է: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, անդառնալի են, ուստի հարկ է հիմա մեծ ուշադրություն դարձնել այդ հարցերին»,-ասել է Ավինյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |