Միջգերատեսչական հանձնախումբը 1 տարում ազգային անվտանգության ռազմավարություն կմշակի![]() 16 հուլիսի 2019 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով միջգերատեսչական հանձնախմբ կստեղծվի: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը: Հանձնախումբը կղեկավարի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի հավանությանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար: Միջգերատեսչական հանձնախմբի կազմում կընդգրկվեն Կառավարության անդամները (բացառությամբ ՀՀ վարչապետի և փոխվարչապետերի), ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈւ ԳՇ պետը, ՊԵԿ նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՊՎԾ պետը, ԿԲ նախագահը, ԳԱԱ նախագահը, ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |