Լավրովը հայտնել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերսկսման պայմանը![]() 17 հուլիսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը, եթե իշխանությունները կարողանան կայունացնել իրավիճակը երկրում և վերացնել ռուսաստանցիների անվտանգության սպառնալիքները: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթին: Լավրովը նշել է, որ ծայրահեղական ուղղվածության քաղաքական ուժերի մի մասը «ռուսատյաց տրամադրություններ է բորբոքում» Վրաստանում: Դա առաջին հերթին վնասում է Վրաստանին և նրա քաղաքացիներին: Լավրովը կարևորել է այն հանգամանքը, որ հանրությունը դատապարտեց վրաց հաղորդավար Գաբունիային, որը անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ուղիղ եթերում: Հակապուտինյան տրամադրությունները սրվեցին Վրաստանում հունիսի կեսին: Այն ժամանակ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին ՌԴ պատվիրակության մասնակցության դեմ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Ընդդիմությունը դժգոհեց, որ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին և դիմել ներկաներին ռուսերեն լեզվով: ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |