«Գահերի խաղը» ռեկորդ է սահմանել «Էմմիին» հավակնությունների թվով17 հուլիսի 2019 - 13:53 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալը ռեկորդ է սահմանել «Էմմի» մրցանակին հավակնությունների թվով: Այդ մասին հայտնում է հեռուստատեսային գիտությունների և արվեստի ակադեմիան: Շոուն ընդգրկվել է 32 անվանակարգում, այդ թվում «Լավագույն դրամա» և դերասանական 10 անվանակարգում: Նախորդ ռեկորդը 25 տարի պատկանել է «Նյու Յորքի ոստիկանությունը» սերիալին, որը 1994-ին 27 անվանակարգում է ներկայացված եղել, գրում է Lenta.ru-ն: «Գահերի խաղը», մասնավորապես, կպայքարի հաղթանակի համար «Լավագույն դրամա», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն կոստյումներ», «Լավագույն օպերատորական աշխատանք, «Դերասանների լավագույն ընտրություն»: Քիտ Հարինգթոնն ու Էմիլիա Քլարկը հավակնում են «Լավագույն առաջատար դերասաններ» կոչմանը, իսկ Նիկոլայ Կոստեր Վալդաուն, Փիթեր Դինքլեյջը, Ալֆի Ալենը, Լինա Հիդին, Մեյսի Ուիլյամսը, Սոֆի Թերները և Գվենդոլին Քրիստին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչմանը: Սերիալի հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Վայսը հավակնում են հաղթանակի «Լավագույն ռեժիսորներ» և «Լավագույն սցենարիստներ» անվանակարգերում: Հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում: «Գահերի խաղն» արդեն 4-րդ տարին անընդմեջ առաջատարն է «Էմմիի» անվանակարգերում ներկայցվածությամբ: 2014-ին սերիալը ներկայացված էր 19 անվանակարգում, 2015-ին՝ 24, 2016-ին՝ 23, իսկ 2018-ին՝ 22: Մայիսին «Գահերի խաղի« եզրափակիչ սերիան դիտվել է ավելի քան 19,3 մլն անգամ: Դա դիտումների ռեկորդային քանակ է HBO-ի համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |