ՀՀ-ն և Իրանն աշխատում են ազգային արժույթներով առևտրի անցնելու ուղղությամբ17 հուլիսի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Երևանն ու Թեհրանը, ըստ ամենայնի, կսկսեն միմյանց հետ առևտուր անել ազգային արժույթներով: Այդ մասին ասել է Իրան-Հայաստան համատեղ առևտրային պալատի նախագահ Էրվիկ Յարիջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան Mehr իրանական գործակալության վրա հղումով: «Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում երկու երկրների ամուր արժույթով, այսինքն` ռիալով ու դրամով բիզնես վարելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Այդ նպատակով նախատեսվում է ֆինանսավարկային կազմակերպության ստեղծել։ Յարիջանյանն ընդգծել է, որ փոխայցելությունները, ցուցադրությունների կազմակերպումն ու երկու երկրների ներուժի օգտագործումը առաջնահերթ է կողմերի համար։ Խոսելով Մեղրի ազատ տնտեսական գոտու մասին՝ նա նշել է, որ այդ գոտու ակտիվացումը թույլ կտա իրանական գործարաններն ու սպասարկման համակարգերը միացնել ԵՏՄ համակարգին։ Յարիջանյանն ավելացրել է, որ համաձայնեցումից հետո հաջորդ ամիս Հայաստան կուղևորվի իրանական 100 հոգանոց պատվիրակությունը: Նրա խոսքով` երկու երկրների առևտրի ընդհանուր ծավալը կազմում է 300 մլն դոլար: Էներգետիկան Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հիմնական ոլորտն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |