Մասկի ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է ուղեղի համար նախատեսված «թելերն» ու դրանք տեղադրող ռոբոտին17 հուլիսի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink գաղտնի ընկերությունը, որը նեյրոինտերֆեյսեր է մշակում մարդու ուղեղը համակարգչին միացնելու համար, առաջին անգամ իր մշակումներն է ցուցադրել: Հիմնումից 2 տարի անց Neuralink-ը ճկուն «թելեր» է մշակել, որոնք կարելի է ներկառուցել ուղեղի մեջ ավելի մեծ ծավալի տվյալներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանց տեղադրման համար նախատեսված ռոբոտին, ինչպես նաև փոխանցումն արագացնող հատուկ չիպը: Վերջինը նման է մանրադիտակի և կարի մեքենայի, գրում է «Սնոբը» The Verge-ի վրա հղումով: Ինչպես նշում է պարբերականը, «թելերի» հաստությունը 4-6 միկրոմետր է, այսինքն դրանք մարդկային մազից բարակ են: 6 թելում 192 էլեկտրոդ կա, որոնք ռոբոտ վիրաբույժը տեղադրում է ուղեղի մեջ, խուսանավելով արյունատար անոթներից, ինչը նվազագույնի է հասցնում բորբոքային պրոցեսները: «Թելերից» ստացվող ազդանշանները համակարգիչ է փոխանցում գանգի վրա ամրացված սարքը: Ըստ Մասկի, վերջնական նպատակը մարդկային ուղեղի և արհեստական ինտելեկտի «սիմբիոզի» ստեղծումն է: Neuralink տեխնոլոգիան թույլ կտա սարքերը ներմուծել կաթվածահար մարդկանց օրգանիզմ, որպեսզի նրանք կարողանան կառավարել համակարգիչները կամ հեռախոսները: Այժմ տեղադրման համար հարկավոր է անցք անել գանգատուփի մեջ, իսկ նմանատիպ սարքերի տեղադրումը տրավմատիկ է: Ապագայում ընկերությունները մտադիր են այդ նպատակների համար լազերներ օգտագործել: Այդ նպատակով Neuralink-ը համագործակցում է Սթենֆորդի համալսարանի հետ: Ակնկալվում է, որ առաջին փորձերը մարդկանց մասնակցությամբ կկատարվեն 2020-ի ավարտին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |