Կարս-Ախալքալաք-Բաքու ե/գ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկատվությունը հերյուրանքի է նման30 սեպտեմբերի 2008 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու ե/գ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկատվությունը հեռու է իրականությունից եւ ավելի շուտ Բաքվի հերյուրանքի է նման: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Janes կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Թուրքիան Հայաստանը նախագծի մեջ ընդգրկելու համար պարզապես առաջարկել է կառուցել երկրորդ` Կարս-Գյումրի ճյուղը : <Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե արդեն գոյություն ունեցող ճանապարհի, այլ նորի կառուցման մասին>,- նշել է Գիրագոսյանը:Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Բաքվում սեպտեմբերի 16-ին նախագծի իրականացման կողմնորոշիչ խորհրդի նիստի ժամանակ թուրքական կողմը կասկած է հայտնել նախագծի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ` կապված 2008թ. օգոստոսին տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունների հետ: Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծն ընդգրկում է 98կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք ե/գ կառուցումը, որից 68կմ բաժին է ընկնում թուրքական, 30կմ` վրացական տարածքին: Անհրաժեշտ է նաեւ Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերակառուցումը: Նախագծի նախնական արժողությունը` $422 մլն., որից $202 մլն. բաժին է ընկնում վրացական, $220 մլն.` թուրքական հատվածի կառուցմանը: Ադրբեջանական կառավարությունը վրացական կողմին $200 մլն. վարկ է տրամադրել 20 տարվա մարման ժամկետով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |