ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել17 հուլիսի 2019 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, որի հետեւանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր, հայտնում է «Հայկական ժամանակը»: Համայնքապետ Մովսես Մովսիսյանն ասել է, որ կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում էին Լեռնակերտում: Վերջին տարիներին էր Միշան սկսել գնալ արտագնա աշխատանքի: «Գնում, գալիս էր, այս ամառ էլ որոշել էին, որ կինը երեխաների հետ գնա, դե ծովափնյա քաղաք էր, հանգստանային, հետ գային: Կինն ու երեխաները մի քանի օր առաջ էին գնացել, նորմալ տեղ էին հասել: Ու հիմա էսպիսի դժբախտություն, լեզուս էլ չի պտտվում բառ ասեմ, աչքերիս դիմաց ոնց որ կանգնած են, բոլորս էլ շոկի մեջ ենք: Կինն էլ էր մեր գյուղից: Գեղեցիկ, նախանձելի ընտանիք էին»,- պատմել է համայնքապետը: Ըստ տեղեկությունների, Ford մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |