Ֆրանսիայում օրենք են ընդունել Նոտր Դամի վերականգնման մասին![]() 17 հուլիսի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հուլիսի 16-ին հավանություն է տվել օրինագծին, որը վերաբերում է հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի վերականգնմանը: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռյեստերը, օրենքն անհրաժեշտ է, որպեսզի «Նոտր Դամն այնպես վերականգնվի, որ դա համահունչ լինի այն տեղին, որը զբաղեցնում է տաճարը ֆրանսիացի ժողովրդի և ամբողջ աշխարհի սրտում», գրում է «Վեդոմոստին» France 24-ի վրա հղումով: Փաստաթուղթը նախատեսում է վերականգնողական աշխատանքների կազմակերպում և համակարգում: Մասնավորապես, այն նկարագրում է տաճարի վերականգնման համար հավաքվող նվիրատվությունների օգտագործման վերահսկողական մեխանիզմները: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ապրիլին հայտարարվել էր, որ խոստացված նվիրատվությունների հանրագումարը հատել է 1 մլրդ եվրոյի շեմը: Մինչ այդ Louis Vuitton Moet Hennessy ֆրանսիացի սեփականատեր Առնո ընտանիքը հայտարարել էր 200 մլն եվրո նվիրատվության մասին, ինչը 2 անգամ ավելի էր ֆրանսիացի գործարարներ Պինո ընտանիքի խոստումից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |