Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին![]() 17 հուլիսի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակից Էրոլ Օնդերօղլուին, որին մեղադրում էին ահաբեկչության քարոզչության մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը: Անմեղ է ճանաչվել նաև գործով անցնող ևս 2 հոգի՝ թուրքական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Շեբնեմ Քորուր Ֆինչանչին և անկախ լրագրող Ահմեդ Նեսին, գրում է Deutsche Welle-ն: Նրանց հետապնդման համար հիմք էր հանդիսացել աջակցությունը քրդամետ Özgür Gündem թերթին, որը հետապնդվում էր թուրքական իշխանությունների կողմից: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ողջունել է որոշումը: «Այժմ թուրքական արդարադատությունը պետք է հասնի նրան, որ Օնդերօղլուից հանվի մեկ այլ մեղադրանք, որը նույնքան անհեթեթ է, որքան առաջինը»,-հայտարարել են նրանք: Խոսքը ահաբեկչությանն աջակցելու մասին մեղադրանքին է վերաբերում, որի համար հիմք էր ծառայել կոչը Թուրքիայի կառավարությանը՝ հրաժարվել երկրի հարավ-արևելքում իրականցավող ռազմական գործողություններից: 2016-ին այդ կոչի տակ թուրքական մտավորականության 100 ներկայացուցիչ է ստորագրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |