Իդլիբում ջիհադիստները քարկոծելով 60-ամյա հայ կնոջ են սպանել

Իդլիբում ջիհադիստները քարկոծելով  60-ամյա հայ կնոջ են սպանել

PanARMENIAN.Net - Սիրիայի Իդլիբ նահանգում ջիհադիստները քարկոծելով 60-ամյա հայ կնոջ են սպանել: Almasdarnews-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է մարդասիրական SOS Chretiens d’Orient կազմակերպությունը:

Անհետացած Սյուզան Դեր Կարկուրի որոնումները սկսվել են հուլիսի 9-ից՝ տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով. արդյունքում կնոջ մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։

Դիահերձման արդյունքում պարզ է դարձել, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել, այնուհետև քարկոծելով սպանել:

Կինը բնակվել է Իդլիբ նահանգի երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում, որը հարակից է ահաբեկչական տարբեր խմբավորումների կողմից վերահսկվող Ջիսր ալ-Շուղուր բնակավայրին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---