Թբիլիսիում փակ դռների հետեւում կայացել է երկու երկրների` Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը30 սեպտեմբերի 2008 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսյան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին: Թբիլիսի ժամանելուն պես Վրաստանի նախագահի նստավայրում լայն ձեւաչափով կայացել է Վրաստանի եւ Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը: Մինչ այդ կայացել է երկու երկրների նախագահների` Միխայիլ Սահակաշվիլիի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը փակ դռների հետեւում:Երեքշաբթի երեկոյան Վրաստանի եւ Հայաստանի նախագահները հանդես կգան համատեղ ելույթով: Իսկ այսօր կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեի հետ: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը պսակ կդնի հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության զոհվածների հիշատակին, հանդիպումներ կունենա Թբիլիսիի պետական համալսարանում, որտեղ Սերժ Սարգսյանին պատվավոր դոկտորի կոչում կշնորհեն: Բացի այդ, Հայաստանի նախագահը կհանդիպի Վրաստանում բնակվող հայկական սփյուռքի հետ: Հայաստանի եւ Վրաստանի նախագահները ներկա կլինեն քարի հիմնման հանդիսավոր արարողությանը. այդտեղ հետագայում կկանգնեցվի Սայաթ-Նովայի ( Հարություն Սայադյան- 1712-1795)` հայ բանաստեղծ, երաժիշտ, աշուղ, սիրային քնարերգության վարպետի հիշատակին, որը ստեղծագործել է մի քանի լեզուներով` հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն եւ ֆարսի, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |