Նախարար. Իջևանում ակցիան ոչ թե գյուղացիների վառելափայտի համար էր, այլ նեղ անձանց բիզնեսի շահի18 հուլիսի 2019 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ: «Երկար տարիներ իր այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով փայտի բիզնեսով են եղել զբաղված: ԱԱԾ-ում քրեական գործ կա այս ցանցի վերաբերյալ, և ես չեմ բացառում, որ այս ակցիաներն ուղորդվում են հենց այստեղից», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ ոչ մի փոխզիջում չի լինելու ապօրինությանը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդգծել է, որ ակցիայի նպատակը ոչ թե վառելափայտի խնդրի լուծումն է, այլ բիզնեսը: «Խոսքը չի գնում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին, քանի որ պետությունը գյուղացիներին տաքանալու համար անվճար վառելափայտ տալիս է, և ամբողջ ակցիայի նպատակն է հնարավորություն ստանալ փայտի բիզնեսով զբաղվել, և ոստիակնության պահակակետերը անտառում խոչընդոտում են իրենց»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ տասնյակ քրեական գործեր են հարուցված ապօրինի անտառհատումների դեպքով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |