Ոստիկանության ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին![]() 18 հուլիսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը զոհված ոստիկանների հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել նրանց հիշատակին: Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Առավոտից ՊՊԾ գունդ էին այցելում նաև պարզապես քաղաքացիներ, որ եկել էին երախտագիտության տուրք մատուցելու իրենց անվտանգությունն ու ապահովությունը կյանքի գնով պաշտպանած ոստիկանների պայծառ հիշատակին և հավաստելու հետայսու այսպիսի ողբերգությունները բացառելու համաժողովրդական կամքը: 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրոհել է ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը, ինչի հետևանքով սպանվել էր երեք ոստիկան՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |