Երևանում մոտ 35-40,000 հանդիսատեսի համար կառուցվելիք ազգային մարզադաշտի ներդրողը $300 մլն կհատկացնի18 հուլիսի 2019 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանում կառուցվելիք Ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40,000 հանդիսական: «Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներդրողը պատրաստ է մինչև $300 մլն-ի ներդրում կատարել Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար», - ասել է Լոռեցյանը: Փոխնախարարը նշել է, որ մարզադաշտը կառուցվելու է Երևան համայնքի տարածքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ ունենալ Երևանից դուրս՝ նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսին են եվրոպական եզրափակիչները կամ Եվրոպայի առաջնության խաղերը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ազգային մարզադաշտը կկառուցվի մարզում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |