54.5 մլն դրամ՝ ՀԵՀ-ի լուծարմանը

54.5 մլն դրամ՝ ՀԵՀ-ի լուծարմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 54.5 մլն դրամ կհատկացվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման և այլ ծախսերն ապահովելու նպատակով։

Հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։

Համաձայն լուծարման նախահաշվի՝ այդ գումարը հատկացվելու է 40 աշխատակցի 6 ամսվա աշխատավարձերի վճարմանը, արձակման նպաստներին, կուտակված գույքահարկի վճարմանը, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի։

ՀՀ կառավարության 2001-ի հունիսի 11-ի որոշմամբ ստեղծվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը», որը 2010-ի հունիսի 9-ին վերանվանել է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---