Նոր Գեղիի փողոցները կշարունակեն մնալ Ֆրոնտիկ Թևոսյանի անվամբ. Դատարանի որոշումը կբողոքարկվի![]() 18 հուլիսի 2019 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը, որում պահնջվում էր անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց վերանվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն, Կոտայքի մարզպետի առաջակությունը հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ հայցադիմումից և դրան կից ներկայացված փաստաթղթերից հետևում է՝ հայցադիմումը Դատարան է ներկայացվել վիճարկման հայցի համար սահմանված երկամսյա ժամկետը լրանալուց հետո և բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ PanARMENIAN.Net -ին մարզպետարանից հայտնեցին, որ Պետրոսյանը բողոքարկելու է որոշումը: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։ 2015 թվականի Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները համայնքի թվով 18 փողոց վերանվանվել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Դրանք բոլորը նախկինում կոչվել են Երևանյան: Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել սկսած 1985 թվականից, և պաշտոնից ազատվել է 2018-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |