Ապօրինի ծառահատումները տարեկան մոտ $40 մլն-ի եկամուտ են բերում![]() 18 հուլիսի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Բազմապատկեք դա $40-ով, խոսքը կարող է, օրինակ, $40 մլն-ի շրջանառության մասին լինել»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով ստվերային բիզնեսի հետևում կանգնած անձանց, Գրիգորյանը նշել է, որ նախարարության ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է իրավապահներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ: Ընթերցեք նաև՝ «Նախարար. Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |