Նախարար. Սևանի ափին 1905 մ ցածր բոլոր շինություններն ապօրի են և պետք է քանդվեն![]() 18 հուլիսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սևանա լճի ափին 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինությունները ապօրինի են. դրանց թիվը հասնում է 4800-ի: Բացառություն են կազմում խորհրդային ժամանակներից մնացած որոշ պոմպակայաններ: «Այդ շինությունները քանդելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որը հաշվարկել ենք և կառավարությանը տվել է քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պարտավոր է ինքն իր շինությունը քանդել: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ նշված ապօրինի շինությունները հավաքագրված են ու ներկայացված վարչապետի աշխատակազմ: Նախարարը հայտնել է նաև, որ ստեղծվել է հանձնաժողով, որը վարձակալության ենթակա բոլոր տարածքներն ուսումնասիրել է ու հայտնաբերել բազմաթիվ տարածքներ, որտեղ կամ վարձակալության փաստաթուղթը չկար, կամ փոքր տարածք էին վարձակալել, բայց մեծն էին օգտագործում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |