Զորացրված զինվորներից դրամահավաքի դեպք է բացահայտվել

Զորացրված զինվորներից դրամահավաքի դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ պաշտապանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյուքնում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքվել է 2000-5000-ական դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել», - հայտնել է Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---