Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. Ուղևորները տարհանվել են, կան տուժածներ (վիդեո)

Մոսկվայից  Երևան թռչող ինքնաթիռը  դադարեցրել է թռիչքը. Ուղևորները տարհանվել են, կան տուժածներ

PanARMENIAN.Net - Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը:

Ավիաընկերությունից հայտնել են, որ անձնակազմը դադարեցրել է թռիչքը ինքնաթիռի սրահում տարածված հոտի և ծխի պատճառով: Ինքնաթիռում հրդեհ չի առաջացել:

Թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանվել են ուղևորները:

Boeing 737 ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Իսկ ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 187 մարդ, որոնցից 8-ը տուժել են, 2-ը՝ հոսպիտալացվել:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Boeing 737-ի 28 ուղևոր դեպքից հետո որոշել է չթռչել Երևան ռեզերվային չվերթով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---