Վարչապետը զորամասում սնունդ է փորձարկել է. Զինվորներն ասել են «միշտ է այսպես լավ»

Վարչապետը զորամասում սնունդ է փորձարկել է. Զինվորներն ասել են «միշտ է այսպես լավ»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի ուսումնական զորամաս՝ փորձարկելու է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելը, հայտնել է վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Զինվորների հետ ճաշելուց հետո վարչապետն ասել է, որ զինվորի սննդում որակի ահռելի տարբերություն է նկատվում։

«Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում, իհարկե, զինվորներին հարցնում եմ, ասում եմ՝ այսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է, ասում են՝ միշտ է այսպես», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կփորձի «խաչաձև հարցաքննություններով պարզել ճի՞շտ են ասում, թե՝ չէ»:

Վարչապետը հավելել է, որ ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---