Ասորի ակտիվիստը հայ հոգևորականին եկեղեցի զավթելու մեջ է մեղադրել![]() 19 հուլիսի 2019 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցուն ասորական եկեղեցի զավթելու մեջ: Նա նշել է, որ ավելի վաղ դիմել են կաթողիկոսին և վարչապետին, սակայն արձագանք չի եղել: Գապարյանը հայտնել է, որ Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ, որը հանդիսանում է Դիմիտրով գյուղի դպրոցի տնօրեն), ասորական եկեղեցում «այրել են ասորական սրբապատկերները, խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում էր գցած»: «Նա փորձ է կատարում ոչնչացնել այդ եկեղեցու՝ ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ գոյություն ունեն նաև պատմական փաստաթղթեր։ Այժմ պատկերացրեք, թե հայ ժողովուրդը՝ ի դեմս տեր Միքայել քահանա Նուրիջանյանի և իր տիկնոջ, որ ազգին են նմանվում, իսկ Հայաստանի իշխանությունը և Հայ Առաքելական Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այդ կապակցությամբ լռում է», - գրել է Գասպարյանը: Ասորական համայնքի ներկայացուցիչն ասել է նաև, որ քանի որ պատասխան չեն ստացել, հուլիսի 22-ին դիմելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ և ասորական բոլոր միջազգային կազմակերպություներին այն հայտարարությամբ, որ Հայաստանում, «բավական չէ զավթում են ասորական եկեղեցիները, նաև ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը»: PanARMENIAN.Net - ին դեռևս չի հաջոցվել կապ հաստատել Մայր Աթոռի հետ՝ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |