Արդյունաբերողները նախարարի հետ քննարկել են արտահանման խոչընդոտները![]() 19 հուլիսի 2019 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են պետական գնումների ընթացակարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք կնպաստեն տեղական արտադրության և արտահանման զարգացմանը: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման օրակարգում էին նաև արտահանման խթանմանը խոչընդոտող մաքսային, վարչարարական, տեխնիկական խնդիրները։ Արդյունաբերողները նախարարին են ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրային գործընկերների հետ՝ արտահանման ենթակա ապրանքների արտահանման ընթացակարգերում։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արտադրական արժեշղթայում հումքի ձեռքբերման, ներկրման և մշակման խնդիրներին, մասնավորապես՝ հենց տեղական արտադրողից հումքը ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակվել նաև գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ, դիտարկվել է նոր կարգավորումների անհրաժեշտությունը, որոնք զարկ կտան Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը։ Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփել ոլորտի առաջարկները մեկ փաստաթղթում՝ հետամուտ լինելով դրանցում ամրագրված կետերի իրականացմանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |