Արդարադատության նախարարն ու կաթողիկոսը Ստամբուլյան կոնվենցիան են քննարկել

Արդարադատության նախարարն ու կաթողիկոսը  Ստամբուլյան կոնվենցիան են քննարկել

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որի հետ քննարկել են Ստամբուլյան կոնվենցիան, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգություններին ի պատասխան ՀՀ Արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումները:

Զրույցի ընթացքում խոսվել է ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---