Փոխվարչապետ. Այսուհետ սևեռվելու ենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման վրա19 հուլիսի 2019 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Փոխվարչապետը շեշտել է , որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրությունը սևեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացման վրա և խնդրել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցել միջոցառումների կատարման ուղղությամբ արված աշխատանքները: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզով 2019 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքը: Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը, անկանոն միգրացիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ռեադմիսիոն հայցերի էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմանը, հարկման ոլորտում թափանցիկության բարձրացմանը, ճանապարհային երթևեկույթան անվտանգույթան չափանիշների, ինչպես նաև վարորդական վկայականների տրամադրման ընթացակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը, շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելմանն ու հասցված վնասի նվազեցմանն ու վերացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման լիարժեք կայացման ու տարածքային զարգացմանը միտված միջոցառումների ընթացքին: Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ներկաներին ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների ընթացքը պատշաճ կերպով ապահովելու համար և հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ նախատեսված միջոցառումներն իրականություն կդառնան: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |