Երեւանում Սերգեյ Լավրովը կքննարկի Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի խոսքերով, «նախարարները կքննարկեն տարածաշրջանի իրադրությունը վրացական վարչակարգի վերջին անպատասխանատու եւ արկածախնդիր գործողություններից հետո, որոնք հանգեցրին Ռուսաստանի հարավային սահմանների մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքերին»:



«Մոսկվայում նաեւ ակնկալում են համատեղ սերտ համագործակցության շարունակում ԱՊՀ եւ ՀԱՊԿ (Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը հաշվի առնելով), ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում` ՄԱԿ, ԵԽ եւ ԵԱՀԿ: Նախարարները կշոշափեն նաեւ ռուս-հայկական հարաբերություններում առաջին պլան դուրս եկող տնտեսական խնդիրները»,- նշել է Նեստերենկոն:



Այցի ընթացքում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: «Ռուսաստանը մտադրված է այսուհետ էլ հակամարտության կողմերին աջակցություն ցույց տալ փոխընդունելի լուծում գտնելու համար: Այդ համատեքստում սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբին` Ռուսաստանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իր սկզբունքային դիրքորոշման անփոփոխությունը: Ելնում ենք այն բանից, որ ղարաբաղյան կարգավորման բանաձեւի վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունն ընկած է հենց իրենց` հայերի եւ ադրբեջանցիների վրա: Ռուսաստանը պատրաստ կլինի ընդունել եւ աջակցել խնդրի լուծման այն տարբերակը, որը կընդունեն հակամարտության մեջ ընդգրկված կողմերը, իսկ փոխզիջողական համաձայնության հասնելու դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավորող»,- ընդգծել է նա, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---